Օգոստոսի 24-ին, ժամը 21.00-ին, Երեւանի Էրեբունու փողոցի թիվ 32 շենքի դիմաց «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից, բախվել գովազդային վահանակի, այնուհետեւ վրաերթի ենթարկել 3 երիտասարդի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: