Н խումբ, 1-ին տուր
16 հունիսի, Դուրբան, Մոզես Մաբիդա ստադիոն
Մրցավար` Հովարդ Ուէբ (Անգլիա).
Ֆերնանդես, 52 (0:1)
- Աշխարհի 2010թ. առաջնության խաղերի օրացույցը
Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրն ավարտեց մեծագույն սենսացիայով: Չեմպիոնի գլխավոր հավակնորդ, Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը չնայած հսկայական առավելությանը, Շվեյցարիայի հետ խաղում պարտություն կրեց:
Հենց առաջին իրական հնարավորությունը շվեյցարացիներն օգտագործեցին հարյուր տոկոսով:
52-րդ րոպեին ձախողվեց Իսպանիայի պաշտպանության կենտրոնը, անվստահ խաղաց Իկեր Կասիլիասը և վրա հասած բրազիալական ծագում ունեցող Ժելսոն Ֆերնանդեսը 4 մետրից գրավեց դարպասը: 70-րդ րոպեին Խաբի Ալոնսոն 18 մետրից հարվածեց հորիզոնական դարպասաձողին, իսկ արդեն 4 րոպե անց ուղղահայաց դարպասաձողը փրկեց իսպանացիներին: Էրեն Դերդիյոկը կարող էր հաղթական վերջակետ դնել հանդիպմանը:
Շվեյցարիան կարողացավ պահպանել հաղթական հաշիվը եւ Չիլիի հետ գլխավորեց մրցաշարային աղյուսակը:



























