ԱՄՆ-ի Ազգային-դեմոկրատական ինստիտուտի կողմից Վրաստանում անցկացված հարցման տվյալների համաձայն, հարցման մասնակիցների 78%-ը Ռուսաստանը Վրաստանի համար սպառնալիք են համարում: Հարցվածների 42%-ը կարծում են, որ «Ռուսաստանը Վրաստանի համար իրական եւ էական սպառնալիք է», 36%-ը համաձայն են, որ Ռուսաստանը Վրաստանի համար սպառնալիք է, սակայն նշում են, որ այդ վտանգը չափազանցված է: Եւս 15%-ը համոզված են, որ ՌԴ-ը Վրաստանի համար ոչ վտանգ չի ներկայացնում, իսկ 6%-ը չեն կարողացել պատասխանել հարցին:
Ապրիլին անցկացված նախկին հարցման համեմատությամբ, Ռուսաստանը Վրաստանի համար սպառնալիք համարող հարցվածների թիվը 4 տոկոսային կետով նվազել է: 2014թ. ապրիլին այդպես էին կարծում հարցվածների 82%-ը, իսկ 2013թ. նոյեմբերին, նախքան ուկրաինական իրադարձությունները՝ 71%-ը, հաղորդում է «Վրաստան Online»-ը:
Ընդ որում, հարցվածների 73%-ը հայտարարել են, որ նրանց դուր չի գալիս Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ներկայիս հարաբերությունները: Ռուսաստանի հետ հարաբերությունների գոհ են հարցվածների ընդամենը 17%-ը, 9%-ը հարցին չի կարողացել պատասխանել, եւ 1%-ը հրաժարվել է պատասխանել:




























