ՈւրԴՀ մրցունակության բարձրացման ծրագիրը շարունակում է գործունեությունը. «Հետդոկ ՈւրԴՀ» մրցույթ է հայտարարվել՝ ռուսաստանցի եւ օտարերկրացի գիտնականներին հետդոկային դիրքերում համալսարանում աշխատանքի գրավելու համար: Մրցույթի գլխավոր նպատակը դաշնային խոշորագույն բուհում համաշխարհային մակարդակի երիտասարդ գիտական վերնախավ ձեւավորելն է:

Ուրալի Դաշնային Համալսարանի (ՈւրԴՀ) մամուլի քարտուղար Էդուարդ Նիկուլնիկովը NEWS.am-ին հայտնեց, որ մրցույթի արդյունքը կլինի ՈւրԴՀ գիտական կոլեկտիվի ընդլայնումը նվազագույնը 20 ռուսաստանցի եւ օտարերկրացի գիտնականներով: Նրանք ընդունվելու են հետդոկային դիրքերում: Գլխավոր նպատակը կդառնա գիտնական հետազոտությունների անցկացումն ու հրապարակումը միջազգային գրախոսվող պարբերականներում, որոնք կան «Web of Science» եւ «Scopus» բազայում:

Մրցույթն անցկացվում է 2 փուլով. նախագծերի մրցույթ (իրավասությունների կենտրոնների առաջարկություններ) եւ հետդոկերի մրցույթ:

Նախագծերի մրցույթի հայտերն ընդունվում են մինչեւ 2014թ.-ի սեպտեմբերի 15-ը՝ ներառյալ «Հետդոկ ՈւրԴՀ» մրցույթի մասին 1 Դրույթի Հավելվածի ձեւը՝ էլեկտրոնային տեսքով գիտության հարցերով պրոռեկտորի հասցեով ([email protected], կրկնօրինակը՝ [email protected]):

Փորձերի անցկացման եւ փորձագիտական հանձնաժողովի հաշվետվության ձեւավորման համար՝ նախագծերի առաջին փուլի հաղթողների ցուցակով հանդերձ՝ մինչեւ 2014թ.-ի սեպտեմբերի 25-ը:

Տեղեկանք

Հետդոկ է համարվում մինչեւ 35 տարեկան գիտաշխատողը, ով գիտությունների թեկնածուի կամ PhD աստիճան է ստացել մրցույթը հայտարարվելուց ավելի քան 7 տարի առաջ: Թեկնածուն պետք է զբաղվի գիտական-հետազոտական գործունեությամբ, տիրապետի անգլերենին եւ հրապարակումներ ունենա գրախոսվող պարբերականներում, որոնք կան «Web of Science» եւ «Scopus» բազայում: