Հայաստանում Համաշխարհային բանկի ծրագրի շրջանակում շուրջ 20 վարժարան կատարելագործվելու է: Այս մասին օգոստոսի 25-ին հայտարարել է Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Համաշխարհային բանկի միջոցներով վարժարանների վերազինումը կրթության կատարելագործման ծրագրի մաս է կազմում: «Հայտնի է, որ ընդհանուր կրթության համակարգում կահույքով համալրումն առավել անհրաժեշտ է վարժարաններին, իսկ որոշները նաեւ վերանորոգման կարիք ունեն: Մենք 17-20 շինություն կընտրենք երկրի մարզերում»,- հայտարարել է Աշոտյանը:
Նա հավելել է, որ գործը միայն վերանորոգմամբ եւ վերազինմամբ չի սահմանափակվի. այս վարժարանններում փորձնական ուսումնական ծրագիր է կիրառվելու, որը որոշակիորեն կտարբերվի արդի ծրագրից:
Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի՝ 9.8 մլն դոլարի չափով (ներկա փոխարժեքով՝ 14.9 մլն դոլար) SDR ծրագիրը Հայաստանի կառավարությունը հաստատել էր օգոստոսի 21-ին: Ծրագիրն աջակցություն է նախատեսում կրթության բոլոր փուլերին՝ նախադպրոցական, դպրոցական եւ բուհական:





























