Հայաստանում սեփական արտադրության հավի մսի պակասը մեզ պատիվ չի բերում: Այս մասին օգոստոսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայաստանի սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը: Ըստ նրա, Հայաստանն արտադրում է հավի մսի ներքին պահանջարկի 30%-ից ոչ ավելին:

Բացի տեղական թռչնակերի ծավալների ավելացմանն ուղղված ծրագրերից, որը թռչնաբուծության հիմքն է, հարկավոր է նաեւ հարկային դաշտում պայմաններ ստեղծել: «Հարկավոր է նույն թռչնակերի եւ անհրաժեշտ այլ ապրանքների համար ԱԱՀ-ի վճարման ժամկետը հետաձգել: Չէ՞ որ դա մի քանի ամիս անց է եկամուտ բերում, երբեմն՝ նաեւ մեկ տարի անց: Ստացվում է, որ բիզնեսն անտոկոս վարկավորում է պետությանը»,- հավելեց Պողոսյանը: