Ուրուգվայի հավաքականի գլխավոր մարզիչ Օսկար Տաբարեսը Հարավաֆրիկյան հանրապետության հավաքականի հետ խաղից հետո հայտարարել է, որ իր թիմը կարող է հաղթել ֆուտբոլի աշխարհի առաջնությունում: «Բայց մենք պետք է շատ լավ խաղանք ամեն անգամ: Նման հաղթանակ տանել տանտերերի նկատմամբ, որոնց աջակցում էր ողջ ստադիոնը, հեշտ չէր»,- ասել է նա: Հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Գլխավոր մարզչի խոսքով, Ուրուգվայի հավաքականը մեծ քայլ է արել առաջ: «Խաղից առաջ ես իմ ֆուտբոլիստներին ասացի, որ այս խաղում մենք պետք է փոխենք պատմությունը: Մեր թիմում խաղացողներն արդեն հատուկ են դարձել իրենց երկրի համար»,- նշել է Տաբարեսը:
Իր հերթին, ՀԱՀ-ի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլոս Ալբերտո Պարեյրան կարծում է, որ հանդիպման մրցավար Մասիմո Բուզական գլխավոր մեղավորն է իրենց պարտության: «Իմ ֆուտբոլիստները հիասթափված են մրցավարի որոշումներից: Նա մեր նկատմամբ շատ խիստ գտնվեց: Հույս ունեմ, որ էլ երբեք չեմ տեսնի նրա դեմքը: Նա արժանի չէ գտնվել այստեղ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Ուրուգվայ-ՀԱՀ խաղն ավարտվել է 3:0 հաշվով: ՀԱՀ-ի նկատմամբ տարած հաղթանակը Ուրուգվայի հավաքականի համար առաջինն էր 1990 թվականից ի վեր:



























