Այսօր` հունիսի 17-ին ժամը 10-20 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Էրեբունի փողոցի 1-37 հասցեների կենտ համարների, Ազատամարտիկների, Աթոյան, Մուրացան, Նոր Արեշի թիվ 2, 5, 22, 24, 26, 33 փողոցների ու հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է «Երեւան ջուր» ընկերությունից, պատճառը վթարավերականգնողական աշխատանքներն են: