Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Սայմոն Գեսսը հրավիրվել է Իրանի ԱԳՆ:  

Նրան այնտեղ բողոքի նոտա են հանձնել, հաղորդում է իրանական Mehr գործակալությունը:

Ավելի վաղ «Մուջահեդդին-ե-խալգ» խմբավորման երկու անդամների, ովքեր մեղադրվում են Թեհրանում ահաբեկչության կազմակերպման մեջ, խոստովանել են, թե ռումբի պատրաստման եղանակը նկարագրված է եղել Շվեդիայում եւ Մեծ Բրիտանիայում բնակվող կանանց նամակագրության մեջ:  

Հունիսի 13-ին Իրանի ազգային անվտանգության նախարար Հեյդար Մոսլեհին մեղադրել է Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային եւ Շվեդիային՝ հիշյալ խմբավորմանն աջակցելու համար:

«Մուջահեդդին-ե-խալգ» խմբավորումը մեղադրվում է հունիսի 10-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ահաբեկչություն կազմակերպելու մեջ: Խմբավորման կենտրոնակայանը 30 տարի գտնվում է Իրաքի Աշրաֆ քաղաքում: Այն մտցված է ԱՄՆ եւ Եվրոպայի ահաբեկչական խմբավորումների «սեւ ցուցակի» մեջ: