Օգոստոսի 24-ին Տկվիավի գյուղում մարդկանց ուղղությամբ կրակ բաց արած Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվլիի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, հաղորդում է «Վրաստանի նորությունները»:

Նախկին նախարարի գործողություններից տուժել են «Վրացական երազանք» կուսակցության ակտիվիստներ Վասիլի եւ Պավելի Կարելիները:

Ենթադրվում է, որ Օկրուաշվիլին, իր երկու թիկնապահների հետ հետապնդել է երկու եղբայրների մեքենան: Հետապնդողերը կրակ են բացել մեքենայի ուղղությամբ:

Գյուղի բնակիչները հաղորդել են, որ «Վրացական երազանքի» ակտիվիստները բռնվել եւ ծեծվել են: Տվյալ պահին եղբայրների գտնվելու վայրի մասին տեղեկություններ հայտնի չեն: