Գերմանիայում իրար են բախվել բեռնատար եւ ուղեւորատար գնացքներ։ Դեռեւս չպարզված պատճառներով երեք բեռնատար վագոններ դուրս են եկել գծերից եւ հայտնվել հանդիպակաց գծերի վրա, որով շարժվելիս է եղել երկհարկ ուղեւորատար գնացքը։
Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 16-ի ուշ երեկոյան, Ստորին Սաքսոնիայում՝ Փայնե քաղաքից ոչ շատ հեռու։ Բախման պահին գնացքում եղել է 66 ուղեւոր։ 15 մարդ թեթեւ վնասվածքներ են ստացել։ Ուղեւորատար գնացքի վարորդը ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է։



























