Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն լրացրել է Աշխարհի առաջնության գնդակներից դժգոհողների շարքերը։
«Սա կյանքումս տեսած ամենավատ գնդակն է։ Այն ահավոր է ե՛ւ խաղացողների, ե՛ւ դարպասապահների համար, որովհետեւ անհնար է հետեւել նրա թռիչքի հետագծին։ Երբ փորձում ես երկար պաս տալ, դժվար է կանխագուշակել, թե ուր կթռչի այն»,- ասել է նա։
Նրա խոսքով, ամենամեծ խնդիրն այն է, որ գնդակը երբեմն անկառավարելի է դառնում, հայտնում է «Վզգլյադը»։



























