Այսօր, հունիսի 17-ին հնարավոր է հայտնի դառնա աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակիչի առաջին մասնակիցը: Եթե B խմբի առաջատարների` Արգենտինայի եւ Հարավային Կորեայի խաղում լինի հաղթող, իսկ օրվա երկրորդ խաղում Նիգերիան ու Հունաստանը խաղան ոչ ոքի, ապա արդեն այսօր վեց միավոր վաստակած թիմը կապահովի տեղը փլեյ-օֆում:

Մեկնարկային խաղում հարավկորեացիները գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրեցին եւ հարձակողական ոճով պարտության մատնեցին իներտ հույներին` 2:0, իսկ Դիեգո Մարադոնայի թիմը մեծ դժվարությամբ նվազագույն հաշվով առավելության հասավ Նիգերիայի նկատմամբ:

Արգենտինայի հավաքականի առաջատարների անհատական բարձր վարպետությունը համախմբել մեկ բռունցքում Մարադոնան առայժմ չի կարողացել: Հարավային Կորեայի հետ ավելի բարդ է լինելու:

Արգենտինա – Հարավային Կորեա հանդիպումը կսկսվի 16:30-ին: