Թուրքական Korendon Airlines ավիաընկերության օդաչուն արհամարհել է իսրայելցի դիսպետչերների ցուցումները։ Դա հազիվ չի հանգեցրել ավիավթարի։
Թուրքական ինքնաթիռի օդաչուն, արհամարհելով իսրայելական Բեն Հուրիոնի անվան օդանավակայանի դիսպետչերների ցուցումները, թռիչքի է պատրաստվել այն ժամանակ, երբ այնտեղ պետք է վայրէջք կատարեր ռումինական «Տարոմ» ավիաընկերության ինքնաթիռը, հայտնում է izrus.co.il-ը։
Իսրայելցի դիսպետչերները ստիպված են եղել ռումինական անձնակազմին վայրէջքը հետաձգելու արտակարգ հրաման տալ։



























