Թուրքիան դժգոհ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ եղած ներկայիս վիճակից։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ եղած ներկայիս վիճակը ոչ ոքի ձեռնտու չէ։ Անհրաժեշտ է մոտ ժամանակներս հաշտության համաձայնագիր կնքել եւ վերջ դնել «ադրբեջանական հողերի բռնազավթմանը»,- ըստ ադրբեջանական Trend գործակալության՝ ասել է նա։
Նրա խոսքով, Թուրքիան սատարում է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման նախաձեռնությանը, քանի որ հանդես է գալիս տարածաշրջանային խաղաղության եւ կայունության դիրքերից։




























