В խումբ, 2-րդ տուր
17 հունիսի, Յոհաննեսբուրգ, Սոքեր Սիթի ստադիոն
Մրցավար` Ֆրանկ Դե Բլեկերե (Բելգիա)

- Աշխարհի 2010թ. առաջնության խաղերի օրացույցը

Պակ Չհու Յեն, 16 (1:0, ինքագոլ), Իգուաին, 33, 76, 81 (2:0, 3:1, 4:1), Լի Չհուն Յեն, 45+1 (2:1)

Արգենտինայի հավաքաքականը Դիեգոյի Մարադոնայի գլխավորությամբ առաջինը նվաճեց 1/8-րդ եզրափակիչում հանդես գալու իրավունք, Իգուաինը հեթ տրիկի շնորհիվ գլխավորեց ռմբարկուների ցուցակը` առաջ անցնելով երկու գնդակ խփած Ֆորլանից:
 Հարավային Կորեայի թիմն արժանի ելույթ ունեցավ, բայց պարտվեց նաեւ սեփական սխալների պատճառով:

16-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց Պակ Չհու Յենը: Մեսիի փոխանցումից հետո  գնդակը դիպավ հարավկորեացիների ծնկին եւ հայտնվեց դարպասում: 33-րդ րոպեին Իգուաինը երկու մետրից գլխի հարվածով կրկնապատկեց հաշիվը: Առաջին խաղակեսին ավելացված ժամանակում կոպիտ սխալ թույլ տվեց Արգենտինայի հավաքականի պաշտպան Մարտին Դեմիչելիսը, որն առանց նայելու հետ փոխանցում կատարեց եւ կայծակնային արագությամբ վրա հասած Լի Չհուն Յենը խլեց գնդակը, մեն մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ եւ կրճատեց հաշվի տարբերությունը:

Վիճակագրությամբ` արգենտինացիները միշտ էլ գնդակ են բաց թողել Հարավային Կորեայից: 1986-ի աշխարհի առաջնությունում Արգենտինան հաղթել է 3:1, երկու տարի անց Օլիմպիական խաղերում նույնպես հաղթել է, բայց դարձյալ գնդակ բաց թողնելով` 2:1:
76-րդ րոպեին գոլի համար ամեն ինչ արեցին Ագուերոն եւ Մեսին: Ագուերոն հարվածեց դարպասապահին, Մեսին` դարպասաձողին եւ երրորդ փորձից Իգուաինը երկու մետրից գրավեց դատարկ դարպասը: Հինգ րոպե անց գոլային կոմբինացիան դարձյալ սկսեցին Ագուերոն ու Մեսին, իսկ եզրափակեց Իգուաինը:

Արգենտինան հաղթեց 4:1 հաշվով եւ 6 միավորով ապահովեց տեղը 1/8-րդ եզրափակիչում: