Աշխարհի առաջնության ամենագեղեցիկ ֆուտբոլիստներ են ճանաչվել Իտալիայի եւ Իսպանիայի դարպասապահներ Ջանլուիջի Բուֆոնն ու Իկեր Կասիլյասը: Երրորդ տեղում Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Յոան Գուրկյուֆն է: Նման տվյալներ է ներկայացնում ֆրանսիական հայտնի կանացի Aufemini.com կայքը՝ ներկայացնելով եվրոպական հինգ երկրների ընթերցողուհիների շրջանում անցկացված հարցման արդյունքները:
- Աշխարհի 2010թ. առաջնության խաղերի օրացույցը
Ըստ հարցման՝ ՀԱՀ-ում ընթացող առաջնությանը հետեւում են հարցված կանանց 80 տոկոսը: 46 տոկոսի կարծիքով՝ այդ իրադարձությունը չի կարելի բաց թողնել, 34 տոկոսը հաճույք է զգում առաջնությունից: Ամենամեծ հետաքրքրությունը ցուցաբերում են իտալուհիներն (94 տոկոս) ու իսպանուհիները (92 տոկոս):
Ընդ որում ահրցվածների 30 տոկոսը հայտարարել է, թե գիտի ֆուբոլային բոլոր կանոնները, 60 տոկոսը՝ գրեթե բոլոր: Այդ կայքի այցելուների թիվը կազմում է 21,9 մլն մարդ:



























