Toyota-ն,  որը ամբողջ աշխարհոմ ճապոնական ավտոմեքենաների վաճառքի առաջատարն է, Մոսկվայի ավտոսրահում  ներկայացրել է մի քանի նոր մեքենաներ: Նորույթների շարքում  համալրված  Camry սեդանն է, որը ճապոնական ձեռնարկության 2014 թ. ամենավաճառվող մեքենան է, ինչպես նաեւ Toyota i-Road եւ Toyota FV2 մեքենաները:

Նոր Camry-ն ունենալու է  2,0 լիտրանոց նոր շարժիչ` 150 ձիաուժ հզորությամբ: Այնուամենայնիվ, այն ձեռք բերել ցանկացողները կկարողանան ընտրել նախկին շարժիչները` 2,5 լիտրանոց, 181 ձիաուժ հզորությամբ, ինչպես նաեւ 3,5 լիտրանոց` 249 ձիաուժ հզորությամբ, փոխանցում է Avufa.ru-ն:

Նոր  սեդանի արժեքը դեռ հայտնի չէ, սակայն ճապոնական  հսկայի ներկայացուցիչները հայտարարել են, որ ՌԴ-ից գնորդների համար հատուկ գին կսահմանվի: