Հայաստանի բանկերի ղեկավարները Բանկերի միությունում հանդիպել են  ՀՀ-ում գործող միջազգային ֆինանսական կազմակերպությունների ղեկավարության հետ: Հայ բանկիրների հետ հանդիպել են Համաշխարհային բանկի, ԱՄՀ-ի եւ IFC-ի հայաստանյան գրասենյակների ղեկավարները: 

Հավաստի աղբյուրը NEWS.am-ին հայտնել է, որ հանդիպման մասնակիցները քննարկել են Հայաստանի ֆինանսաբանկային ոլորտի համակարգային խնդիրները: Մանրամասն վերլուծության են ենթարկվել  խորհրդարանի օրակարգի խնդրահարույց օրինագծերը: Քննակվել են նաեւ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, Բանկերի միության ֆինանսական արբիտրաժի եւ դատական համակարգի հետ կապված հարցեր: Այսպես, հանդիպման մասնակիցները բարձրացրել են վարկատուների եւ վարկառուների իրավունքների հավասարակշռված պաշտպանվածություն կառուցելու անհրաժեշտության թեման:

Բանկիրները եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների  ներկայացուցիչները պայմանավորվել են շարունակել համագործակցությունը: