В խումբ, 2-րդ տուր

17 հունիսի, Բլումֆոնտեյն, Ֆրի Սթեյթ ստադիոն

Մրցավար` Օսկար Ռուիս (Կոլումբիա)

Ուչե, 16 (0:1), Սալպինգիդիս, 44 (1:1), Տորոսիդիս, 72 (2:1)

- Աշխարհի 2010թ. առաջնության խաղերի օրացույցը

Առաջին տուրում պարտություն կրած Հունաստանի եւ Նիգերիայի հավաքականների հանդիպումը հարուստ էր իրադարձություններով: Խաղասկզբում ավելի նախընտրելի էին դիտվում նիգերիացիների գործողությունները: Դարպասին կատարած հենց առաջին հարվածով Նիգերիան բացեց հաշիվը:

16-րդ րոպեին զավեշտալի գոլի հեղինակ դարձավ Կալու Ուչեն: Իրացնելով տուգանային հարվածը`Ուչեն գնդակն ուղարկեց դարպասապահի հրապարակ, ոչ ոք չդիպավ գնդակին, դարպասապահ Ցորվասը հակառակ ուղղությամբ էր ցատկել  եւ 1:0:

Եվ, եթե չլիներ Նիգերիայի հավաքականի խաղացողի հեռացումը 34-րդ րոպեին, ապա դժվար թե հույները կարողանային բեկել հանդիպման ընթացքը:

Կայտան խախտեց կանոնները Տորոսիդիսի նկատմամբ: Մրցավարը որոշեց կարմիր քարտ ցույց տալ: 

Հույները թվային առավելությունը գոլի վերածեցին առաջին խաղակեսի նախավերջին րոպեին: Սալպինգիդիսը ուժեղ հարվածեց եւ գնդակը Արունայի մեջքից հայտնվեց Նիգերիայի դարպասում` Հունաստանի առաջին գոլը աշխարհի առաջնություններում:

72-րդ րոպեին աչքի ընկավ  Տորոսիդիսը եւ Հունաստանը տարավ շատ կարեւոր հաղթանակ: