А խումբ, 2-րդ տուր
17 հունիսի, Պոլոկվանե, Պիտեր Մոկաբա ստադիոն
Մրցավար` Հալիլ Ալ Համդի (Սաուդյան Արաբիա)
Էրնանդես, 64 (0:1), Բլանկո, 79 (0:2, 11մ)
Ռայմոն Դոմենը կարծես վրեժխնդիր լինի Ֆրանսիայից, իր նկատմամբ ունեցած ատելության համար: Այդքան քննադատությունից եւ հորդորներից հետո նա նույն համառությամբ դարձյալ խաղադաշտ դուրս չբերեց Անրիին եւ Սիսեին: Անելկային էլ միայն մեկ խաղակես թողեց դաշտում: Դոմենեկի անդեմ ձեռագիրը խարանի նման Ֆրանսիայի հավաքականի խաղի վրա է: Ոչ մի իրական գոլային պահ Մեքսիկայի դարպասի մոտ նրանք չստեղծեցին եւ դաժան պատժվեցին: Նույնիսկ 1/8-րդ եզրափակիչը Ֆրանսիայի համար արդեն կարող է միայն երազանք լինել: Մեքսիկան հաղթեց 2:0 հաշվով:
68-րդ րոպեին Ռաֆայել Մարկեսը մոտ 40 մետրանոց փոխանցումով գտավ Էրնանդեսին: Ավիդալը ձախողեց արհեստական խաղից դուրս վիճակը, եւ Էրնանդեսը, ստանալով գնդակը, շրջանցեց դարպասապահ Լյորիսին եւ գրավեց դատարկ դարպասը:
Իսկ 79-րդ րոպեին նույն Աբիդալը սեփական տուգանային հրապարկում գցեց Բարերային, եւ Բլանկոն անթերի իրացրեց 11 մետրանոցը:
Դոմենեկը նույնիսկ չօգտվեց երրորդ փոփոխության հնարավորությունից:



























