Եվրոպայի վոլեյբոլի ֆեդերացիան թուրք-իսրայելական լարված հարաբերությունների պատճառով չեղյալ է հայտարարել Եվրոպայի կանանց վոլեյբոլի լիգայի միեւնույն խմբում հանդես եկող Թուրքիայի եւ Իսրայելի հավաքականների միջեւ տեղի ունենալիք խաղերը։
Եվրոպայի վոլեյբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել, որ վտանգավոր է խաղերը անցկացնել թե երկու երկրներում, թե ինչպես նաեւ չեզոք երկրում։
Եվրոպայի վոլեյբոլի ֆեդերացիան որոշել է երկու երկրների հավաքականների օգտին փոխադարձաբար գրանցել 3-0 հաշիվ՝ երկու խաղի համար։



























