Ադրբեջանում իշխանությունների կողմից իրավապաշտպանների ճնշման դեմ բողոքի ցույցեր կանցկացնեն:

haqqin.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ազգային ճակատի ղեկավարությունը քննարկել է իրավապաշտպանների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կալանքի դեմ բողոքի ակցիայի կազմակերպման հարցը:

Կուսակցության շրջանային բաժանմունքներ են ուղարկվել օրինական  բողոքի ակցիայի անցկացման հանձնարարականներ: Բացի այդ, նիստին բարձրացվել է նաեւ կուսակցության հերթական համագումարի անցկացման հարցը:

Հիշեցնենք, որ իրավապաշտպանների հետ կապված բազմաթիվ կալանքներն ու միջադեպերը միջազգային կազմակերպությունների կողմից քննադատության ն արժանացել: