ԿԺԴՀ հավաքականի չորս ֆուտբոլիստներ, որոնք մասնակցում են աշխարհի ֆուտբոլի առաջնությանը, անհետ կորել են: Բոլոր այդ ֆուտբոլիստները հայտավորված չէին եղել բրազիլացիների հետ խաղին, որում Հյուսիսային Կորեան պարտվեց: Առ այսօր նրանց գտնվելու վայրն անհայտ է, հաղորդում է «Սովետսկի սպորտը»:

Ենթադրվում է, որ ֆուտբլիստները լքել են հավաքականի կենտրոնակայանը, որ քաղաքական ապաստան խնդրեն ՀԱՀ-ից կամ աֆրիկյան այլ երկրից: