ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանության բաժանմունքում հունիսի 15-ին տեղեկություն է ստացվել, որ մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել մի աղջիկ՝ ձախ ձեռքի եւ աջ ազդրի կոտրվածքով:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանության մամուլի ծառայությունից, նույն օրը մոտավորապես ժամը 18-ին Դավիթ Անհաղթի փողոցում անհայտ մակնիշի մեքենան հարվածել է աղջկան, որից հետո վարորդը անգիտակից վիճակում գտնվող աղջկան տարել է անհայտ ուղղությամբ:
Հաջորդ օրը վթարի ենթարկված աղջկան կիսամերկ վիճակում գտել են պարեկա-պահակային ծառայության ոստիկանները` Իսահակյան փողոցում: 20-ամյա աղջկա անունը չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ նա բժշկական ուսումնարանի ուսանողուհի է:


























