Մոսկվայի հյուսիսկովկասցիները զանգվածային ծեծկռտուք են կազմակերպել՝ տրավմատիկ զենքեր օգտագործելով: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության մի քանի վերակարգեր, որոնք դադարեցրել են անկարգությունները: Արդյունքում 3 մարդ տուժել է, եւս 19-ը ձերբակալվել են:
Ծեծկռտուքն ուղեկցվել է փոխհրաձգությամբ: Դեպքի վայրում ոստիկանները 38 տրավմատիկ զենքի փամփուշտ են հայտնաբերել, նաեւ ռետինե գնդակի կտորներ: Ձերբակալվածներից մեկի մոտից առգրավվել է տրավմատիկ ատրճանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հանգամանքները պարզելուց հետո բոլոր ձերբակալվածներին ազատ են արձակել:
Ընդհարման մասնակիցների մեծ մասը Դաղստանի եւ Չեչնիայի բնակիչներ են:




























