ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է օգնի ամրացնել ուկրաինական բանակը, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
«ՆԱՏՕ-ն պետք է որոշակի պարտավորություններ ստանձնի Ուկրաինային օգնություն ցուցաբերելու հարցում՝ դրա անվտանգության ուժերն արդիականացնելու եւ ամրապնդելու վերաբերյալ: Մենք պետք է ավելին անենք, որպեսզի օգնենք ՆԱՏՕ-ի մյուս գործընկերներին, այդ թվում՝ Վրաստանին եւ Մոլդովային, իրենց պաշտպանությունն ամպրապնդելու համար», — հայտարարել է քաղաքական գործիչը:
Օբաման նաեւ հավելել է, որ դաշինքը պետք է «դուռը բաց թողնի» նոր անդամների համար, որպեսզի օգնի նրանց դիմակայել «ռուսական ագրեսիային»:





























