Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 17-ին ստորագրել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը: Այդ մասին NEWS.am-ին հայտնել են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
Նշենք, որ նոր օրինագծով պարտադիր թվայնացման պահանջ է դրվում: Նաեւ փակվելու են գործող 22 հեռուստաընկերություններից չորսը: Խոսակցություններ կան, որ այդ հեռուստաընկերություններ են «ԱԼՄ»-ն, «TV5»-ը, «Երեւանն» ու «ԱՐ»-ը:
Օրինագիծն արժանացել էր փորձագետների լուրջ դժգոհությանը:




























