Օշ քաղաքում ուզբեկ եւ ղըրղզ գերների միջեւ փոխանակման գործընթաց է սկսվել։ Փոխանակումը տարերային է, գերիների թիվը ոստիկանությանը հայտնի չէ։ Օշի ոստիկանական բաժանմունքի ղեկավար Օմուրբեկ Սուվանալիեւի կարծիքով, խոսքը կարող է գնալ երկու-երեք տասնյակ մարդկանց մասին։ Իրավապահ մարմինները եւ իշխանությունները փոխանակման գործընթացին չեն մասնակցում։
Այժմ Օշի գլխավոր հրապարակում հավաքվել են առեւանգված մարդկանց տասնյակ հարազատներ, ովքեր ցանկանում են հանդիպել Ղըրղզստանի ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օթունբաեւայի հետ եւ պահանջել մասնակցել իրենց մերձավորների ազատագրմանը։



























