Իսրայելի փոխարտգործնախարար Դանի Այալոնը հայտարարել է, որ  Իսրայելի դեմ Թուրքիայի պահանջներից երեւում է, որ վերջինիս մտադրությունները հետին նպատակներ են հետապնդում։

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝  ամիսներ առաջ Իսրայելում Թուրքիայի դեսպանին ավելի ցածր աթոռի նստեցրած Իսրայելի փոխարտգործնախարար Դանի Այալոնը նշել է, որ երկկողմ հարաբերությունների կարգավորման համար Թուրքիայի առաջադրած պայմանները իրենք չեն ընդունելու։  «Եթե նման պայմաններ է առաջադրում, նշանակում է Թուրքիայի մտադրությունները վատն են։

Չնայած Թուրքիան իր դեսպանին ետ է կանչել, մենք Թուրքիայում մեր դեսպանին ետ չենք կանչելու»,-նշել է Դանի Այալոնը։

Նշենք, որ դեպի Գազա  ընթացքող թուրքական Mavi Marmara-ի դեմ իսրայելական զինուժի կողմից իրականացված գործողություններից հետո Թուրքիան պահանջում է պատասխանատվության ենթարկել հիշյալ գործողության մեղավորներին, վճարել փոխհատուցում սպանված թուրքերի հարազատներին եւ պաշտոնապես ներողություն խնդրել։