ԱՄՆ կառավարությունը պատրաստ է համագործակցել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյմս Ջոնսը` «Ֆոքս» հեռուսաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե Օբամայի վարչակազմը պատրաստ է համագործակցել Իրանի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած եւ նախագահի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնած Մահմուդ Ահմադինեժադի հետ:

ԱՄՆ նախագահի օգնականը նշել է, թե «Ահմադինեժադին լիազորել է իր ժողովուրդը եւ նրա հետ պետք է բանակցություններ վարել, սակայն, ամերիկյան իշխանությունների համար ակնհայտ է, որ Իրանի ներսում տեղի են ունենում մեծ իրադարձություններ` կապված ընտրությունների հետ»:

«Ընտրությունների փաստը նշանակություն ունի Իրանի ժողովրդի համար: Եւ հենց նա պետք է որոշի լեգիտիմ էին դրանք, թե ոչ»,- ասել է Ջեյմս Ջոնսը եւ հավելել, որ ԱՄՆ վարչակազմը «գործ է ունենալու կենտրոնական իշխանության հետ` ինչպիսին էլ որ նա լինի»: