«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) Հայաստանում ազգային կոնտենտի զարգացումը խթանելու նպատակով բոլոր հետաքրքրված անձանց եւ կազմակերպություններին հնարավորություն է ընձեռում տեղադրել ինտերնետ ցանցում իրենց վեբ կայքերը:

Վեբ ռեսուրսների սեփականատերերը  կարող են օգտվել ընդլայնված ելքային ADSL կապուղուց,  ինչպես նաեւ  հնարավորություն ունեն  իրենց կայքէջերի վերաբերյալ  տեղեկատվություն տարածել ինտերնետում:

«ԱրմենՏել» ընկերությունը բազմիցս նշել է Հայաստանում ազգային կոնտենտի զարգացման անհրաժեշտության մասին: Այն հայ օգտվողների համար ավելի դյուրին կդարձնի գլոբալ ցանցում տեղեկատվության հասանելիությունը եւ կբարձացնի ինտերնետ կապի հուսալիությունը երկրում:  Այս ամենից ելնելով «ԱրմենՏել» ընկերությունը կորպորատիվ սոցիալական քաղաքականության շրջանակում որոշեց օգնել տեղական մասնագետներին՝ ազգային վեբ ռեսուրսների գործարկման եւ սպասարկման հարցում»,-նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Առաջարկվող ելքային կապուղու թողունակությունը 256 կբ/վ է: Ռեսուրսի սեփականատերը պարտավորվում է ապահովել տեղեկատվության շուրջօրյա հասանելիությունը ցանցում եւ ռեսուրսի բովանդակության համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը: