Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն սեպտեմբերի 5-ին, ժամը 14:00-ից կհրամայի դադարեցնել կրակը, եթե Մինսկի հանդիպումը հաստատվի, հաղորդոմ է UNN-ը՝ վկայակոչելով «Ռեյթեր» գործակալությանը:
Լրատվամիջոցները նշում են, որ Պորոշենկոն սպասում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման քայլ առ քայլ պլանի ստորագրմանը, որը պետք է տեղի ունենա վաղը՝ սեպտեմբերի 5-ին, Մինսկում:
«Պյոտր Պորոշենկոն սեպտեմբերի 5-ին, ժամը 14:00-ից կհրամայի դադարեցնել կրակը, եթե Մինսկի հանդիպումը հաստատվի», ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գտնվում է Ուլեսում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:





























