Սանկտ-Պետերբուրգում ընթանում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ) հետ: Այդ մասին հաղորդում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը Սանկտ-Պետերբուրգից:  Նախօրեին Կոնստանտինովյան պալատում կայացել էր Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը:

Հանդիպումից հետո Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը նկատել է, որ հստակեցվել են դիրքորոշումներն այն հարցերում, որոնց շուրջ դեռ համաձայնություն ձեռք չի բերվել: