Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պետական գնումների գործընթացը ուսումնասիրելու, դրա արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների փաթեթ մշակելու եւ անհրաժեշտ առաջարկություններ նախապատրաստելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ: Խմբում ընդգրկված են 11 պաշտոնյաներ։

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ աշխատանքային խմբին հանձնարարվել է մինչեւ 2010 թվականի սեպտեմբերի 15-ը ավարտել պետական գնումների գործընթացի ուսումնասիրման աշխատանքները եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահին ներկայացնել համապատասխան առաջարկություններ: