Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 21-23-ը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից, Բեռլինում ՀՀ նախագահը հանդիպումներ կունենա ԳԴՀ նախագահի պաշտոնակատար Յենս Բյոհրնզենի, կանցլեր Անգելա Մերկելի եւ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտի հետ:

Սերժ Սարգսյանը կհանդիպի նաեւ ԳԴՀ տնտեսության արեւելյան հանձնաժողովի ղեկավարության եւ գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:

ՀՀ Նախագահը Բեռլինում կհյուրընկալվի Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի ակադեմիայում, որտեղ հանդես կգա ելույթով: Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաեւ Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: