Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնությունից ժամանած գործարար ու բարերար, «Լուդինգ» ընկերության համահիմնադիր Արթուր Վարժապետյանին, եւ նրա հետ քննարկել հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերարին Արցախին մշտապես սատարելու համար՝ նշելով, որ նման հայրենանվեր գործունեությունը կարեւոր եւ պահանջված է մեր հանրապետության կյանքում:
Այնուհետեւ նախագահ Սահակյանը եւ Արթուր Վարժապետյանը մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մասնակցել են ԼՂՀ պետական մի շարք կառույցների եւ մի խումբ բազմազավակ ընտանիքների ավտոմեքենաների հանձնման հանդիսավոր արարողությանը:
Միջոցառմանը ներկա էին Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:




























