«ՆԱՏՕ-ն ինտեգրման բարձր մակարդակի ռազմական, կիսառազմական եւ քաղաքացիական միջոցառումների լայն սպեկտրով ի վիճակի է արդյունավետորեն լուծել պատերազմի վարման հիբրիդային մեթոդների հետ կապված խնդիրները», ասվում է դաշինքի հայտարարության մեջ, հաղորդում է «Ռոսբալտը»:
Ամփոփիչ հռչակագրում նշվում է, որ դաշինքը տիրապետում է զսպողական անհրաժեշտ գործիքներին, որպեսզի արդյունավետորեն արձագանքի հիբրիդային ռազմական սպառնալիքներին:
Ինչպես հաղորդվել էր, ՆԱՏՕ-ի Ուելսյան գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի անդամ-երկրներն ընդունել են դաշինքի հավաքական պաշտպանության ուժեղացման ծրագիրը եւ Ուկրանիայի նկատամամբ Ռուսաստանի քաղաքականության ի պաստասխան ՝ պայմանավորվել արագ արձագանքման ուժերի ստեղծման պարամատերերի մասին:
Ավելի վաղ, նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի երկրները ու ԱՄՆ-ն կշարունակեն աջակցել բալթյան եւ սեւծովյան տարածաշրջաններում ռազմական ներկայությունը:





























