40-45 տարեկան տղամարդը մեկ ժամվա ընթացքում սպառնացել է ինքնասպան լինել՝ ցած նետվելով իր համարի պատուհանից:

Հյուրանոց են ժամանել օպերատիվ ծառայությունների աշխատակիցները: Ոստիկանները եւ հոգեբանները փորձել են շփման մեջ մտնել տղամարդու հետ եւ տարհամոզել նրան, սակայն ապարդյուն. նա ցած է նետվել բարձրությունից:

Տղամարդը, ընկնելով ասֆալտին, տեղում մահացել է: Իրավապահ մարիններին դեռեւս չի հաջողվել բացահայտել անձնասպանության պատճառը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Որոշ տվյալներով՝ տղամարդը ծնունդով Ուկրաինայից, Դաշնային կենսաբժշկական գործակալության «Բժշկական ռադիոակտիվ պատրաստուկների գործարան» պետական ձեռնարկության գլխավոր տնօրեն Դմիտրի Մացուկն է: