Ուկրաինայի արեւելքում հակամարտող ուժերի միջեւ հրադադարը այս տարածաշրջանում լիակատար եւ անշրջելի խաղաղության հաստատման հույս է ներշնչում, ասված է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունում:

«Բելառուսում ողջունում են  2014թ. սեպտեմբերի  5 –ին ստորագրված հրադադարի մասին արձանագրությունը:  Այս երկար սպասված նորությունը թեկուզ փխրուն, բայց այնուամենայնիվ հույս է ներշնչում այս տարածաշրջանում լիակատար եւ անշրջելի խաղաղության հաստատման», - նշված է հայտարարությունում:

Բելառուսի առաջնորդի խոսքով՝ Ուկրաինայի հակամարտությունը սպառնալիքի տակ էր դնում ոչ միայն տարածաշրջանային, այլեւ միջազգային անվտանգությունը:

Լուկաշենկոն ընդգծել է արձանագրության ստորագրման գործում Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների դերակատարությունը՝ նշելով նրանց նախաձեռնությունների եւ առաջարկների  կարեւորությունը: Ըստ նրա՝ ՄՄ-Ուկրաինա-Եմ շփման ձեւաչափը թույլ տվեց բանակցային գործընթացում ներգրավել Ուկրաինայում եւ Եվրոպայում խաղաղության հաստատման հարցում իսկապես շահագրգռված կողմերին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: