«Քերթող Ջեքը» ծագումով լեհ վարսավիր Աարոն Կոսմինսկին էր: Ինչպես գրում է «The Daily Mail»-ը, այդ մասին են վկայում ԴՆԹ-ի փորձերը, որոնք անցկացրել է բժիշկ Յարի Լուհելայնենը:
Լուհելայնենը կարողացել է ԴՆԹ-ի անհրաժեշտ նյութ ստանալ Քեթրին Էդդոուսի հետնորդներից, ով Կողոպտիչի զոհերից մեկն է, եւ համեմատել այն Էդոուսի սպանության վայրում հայտնաբերված շալի վրա օրգանական հետքերի գենետիկ անալիզի տվյալների հետ:
Փորձագետի խոսքով՝ Աարոն Կոսմինսկիի ԴՆԹ-ն 99,2 կամ 100 տոկոսով համընկել է շալի հետքերի հետ, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Քերթող Ջեքը (Jack the Ripper) մականուն է, որը որոշ տվյալների համաձայն յուրացրել է այդպես էլ անհայտ մնացած սերիական մարդասպանը, ով գործում էր Ուայթչեպելում եւ Լոնդոնի մոտակա շրջաններում 1888թ.-ի երկրորդ կեսին:
Կողոպտիչի զոհերն հիմնականում եղել են ետնախորշերի մարմնավաճառները, որոնց կոկորդը մարդասպանը կտրում էր, նախքան որովայնային խոռոչը բացելը:




























