Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կառուցվող շենքում վերելակի վայր ընկնելու հետեւանքով 10 բանվոր է զոհվել: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Hurriyet թերթը:

Միջադեպը տեղի է ունեցել Ստամբուլում Torunlar բազմաֆունկցիոնալ կենտրոնի շինհրապարակում: Բանվորներին տեղափոխող վերելակը վայր է ընկել 32-րդ հարկից:

Ներկայումս պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները: Պարբերականի տվյալներով՝ միջադեպի պատճառը վերելակի անսարքությունն է եղել, այն վնասված է եղել դեռ երկու շաբաթ առաջ: