5.4 մագինտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել կիրակի Իսլանդիայի հարավում գտնվող Բարդարբունգա հրաբխի շրջանում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Reuters» գործակալությանը:
Երկարաշարժը գրանցվել է Հոֆն քաղաքից 117 կմ հեռավորության վրա: Օջախը գտնվել է 5 կմ խորության վրա: 5-6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը համարվում է «միջին» եւ կարող է աննշան ավերածությունների հանգեցնել: Դեռ հայտնի չէ, ինչես ստորգետնյա ցնցումները կանդրադառնան հրաբխի ակտիվության վրա: Բարդարբունգան շարունակում է լավա ժայթքել: Մեծ քանակությամբ մոխիր արդեն չի արտանետվում, եւ, համապատասխանաբար, օդային հաղորդակցության վտանգ չկա, նշել են մասնագետները:
Կանխատեսումների համաձայն՝ զանգվածային արտանետումների դեպքում կդժվարանա Իսլանդիայի, Շոտլանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Ռուսաստանի հյուսիս-արեւմուտքիմ ինչպես նաեւ Ֆրանսիայի հյուսիսային հատվածի, Շվեյցարիայի, Կենտրոնական եւ Հարավային Գերմանիայի, Արեւելային Եվրոպայի մի շարք երկրների, ներառյալ Ուկրաինայի արեւմտյան հատվածի օդային հաղորդակցությունը:
2010թ.-ի գարնանն իսլանդական Էյաֆյատլայոկուդլ հրաբխի ժայթքումը հանգեցրեց համաեվրոպական օդային կոլապսզի, որի հասցրած վնասը կազմում էր 1.7 մլն դոլար:





























