Ամերիկյան Չիկագո նահանգի բնակչուհին զոհվել է Երկրորդ պրեսվիտարական եկեղեցու ճակատային մասից քարե կառույցի ընկնելու հետեւանքով:

Չպարզված պատճառներով կտորը պոկվել է շենքից, եւ 34-ամյա Սարա Բինը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել: Կինն ամուսնու հետ գնում էր ճաշելու, ով ի դեմ չի տուժել, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով «Chicago Tribune»-ին:

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ 1874թ.-ին կառուցված եկեղեցին 2007-ից 2011թթ. ընթացքում անվտանգության ստուգում չի անցել, երբ տեսուչները քարե կառույցում ճաքեր են հայտնաբերել: Սակայն թերությունները չեն ուղղվել, ինչը հաստատել է երկամյա հնության ստուգումը: Ոստիկանությունն ու քաղաքային իշխանությունները շարունակում են միջադեպի հետաքննությունը: