Կանարյան կղզիներում 87 տարեկան հասակում մահացել է հայտնի գրող եւ դրամատուրգ, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ժոզե դե Սոուզա Սարամագուն: Գրողը տառապում էր սպիտակարյունությամբ: Վերջին օրերին Սարամագուն լուրջ հիվանդ էր, սակայն նրա վիճակը կայուն էր, նրա ինքնազգացողությունը կտրուկ սկսել է վատանալ մահից ընդամենի մի քան ժամ առաջ:
Գրողի ամենահայտնի ստեղծագործություններից է «Հիսուսի ավետարանիչը», որը թարգմանվել է բոլոր եվրոպական լեզուներով:
Պորտուգալիայի իշխանությունները կրոնական-քաղաքական պատճառներով հրաժարվել են այդ ստեղծագործությունը ներկայացնել Նոբելյան մրցանակի: Հաղորդում է Dni.ru-ն:
Դրանից հետո գրողը տեղափոխվել է հարեւան Իսպանիա: Նոբելյան մրցանակ նրան տրվել է 1998 թվականին «այն աշխատանքների համար, որոնք երեւակայությամբ, սրտացավությամբ եւ հեգնանքով հագեցած առակների միջոցով, հնարավորություն են տալիս հասկանալ պատրանքային իրականությունը»:



























