Իսպանիայի Վիլլաֆրանկա դե լոս Բարոս քաղաքում ավարտվեց շախմատային տեսաբան Ռուի Լոպեսի ավանդական հուշամրցաշարը:
Գաբրիել Սարգսյանը վերջին տուրում միավորը կիսեց Մանուել Պերես Կանդելարիոյի հետ եւ յոթ հնարավորից վաստակելով չորս միավոր, գրավեց 4-րդ տեղը: Մրցաշարի հաղթող դարձավ բուլղարացի Իվան Չեպարինովը:
7-րդ տուր
Չեպարինով - Կրամլինգ 1-0
Կարուանա - Սալգադո 1-0
Մալախով - Կորի 1-0
Կանդելարիո - Սարգսյան ½-½
Մրցաշարային աղյուսակ
1. Չեպարինով 6
2. Կարուանա 4½
3. Մալախով 4½
4. Սարգսյան 4
5. Սալգադո 4
6. Կանդելարիո 2
7. Կրամլինգ 2
8. Կորի 1




























