Զարմանալի չէ, որ Թուրքիան, որը անցյալում հայերի եւ քրդերի դեմ գրաքննություն էր օգտագործվում, այժմ ինքն է ենթարկվում գրաքննության: Այդ մասին Ստամբուլում անցկացվող Համացանցի չկառավարման համաժողովի (Internet Ungovernance Forum) ժամանակ հայտարարել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը:
Նրա խոսքով՝ մի խմբի դեմ օգտագործվող խոսքի ազատության սահմանափակումները դատապարտված են նաեւ մյուսների վրա տարածվել, հաղորդում է թուրքական «Today's Zaman»-ը:
Էկվադորի դեսպանատնից տեսակապի միջոցով քննարկմանը մասնակցելով՝ Ասանժը հիշեցրել է, որ անցյալում 1915թ. հայերի եւ քրդերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն որակող փաստարկների վերաբերյալ գրաքննությունը, լռության է մատնվել:
Ասանժը նշել է, որ Թուրքիայում ազատ մամուլի վիճակը ավելի է վատթարանում՝ հավելելով, որ շատ թուրք լրագրողներ բանտարկության մեջ են:
Համաժողովի ընթացքում Ասանժը կիսվել է WikiLeaks ֆայլերում պահպանվող քրդական հեռուստաալիքի մասին տեղեկություններով: Դանիան փակել է Roj TV քրդական ալիքը ՆԱՏՕ-ի ներկայիս ղեկավար Անդերս Ֆոգ Ռասմուսենի՝ Դանիայի վարչապետի պաշտոնում գտնվելու ժամանակ: Դրանով իսկ Դանիան փորձել է հանգստացնել թուրքական իշխանություններին, ովքեր վաղուց են փորձել փակել հեռուստաալիիքը եւ որպես գործարքի մի մաս՝ Ռասմուսենին ՆԱՏՕ-ի ղեկավար նշանակելու որոշում կայացրել:





























