«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Արարատյան պոմպակայանի վթարի պատճառով այսօր ժամը 7-ից ջրազրկվել են Շենգավիթ համայնքի ԳարեգինՆժդեհ, Բագրատունյաց, Թադևոսյան, Արշակունյաց, Մանթաշյան, Սևանի, Լազոյի փողոցները, Եռանկյունի, Գործարանային թաղամասերը և հարակից տարածքները: Նշված տարածքներում ջրամատակարարման գործող ռեժիմը կվերականգնվի այսօր երեկոյան ժամը 7-ից:

Նույն վթարի հետ կապված այսօր ժամը 11-18-ը կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Բ1, Բ2, Բ3 և Բ4 թաղամասերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը՝ պատճառված անհանգստության համար և ըմբռնման համար կանխավ շնորհակալություն է հայտնում: