Ուդմուրտիայի Բալեզինոյի շրջանի դատարանը կայացրել է տեղի տնտեսություններից մեկի  գլխավոր ինժեների դատավճիռը, որը կծել պոկել էր իր ենթակայի քթի մի հատվածը:

Քննության տվյալով՝ դեպքը կատարվել էր ապրիլին, երբ տղամարդն աշխատակիցների հետ ալկոհոլ էր խմում ձեռնարկության փականագործական արհեստանոցում: Ինժեները ավելի ուշ հայտարարել էր, որ մտադիր չէր տղամարդու քիթը կծել: Բանվորը, ըստ նրա, սկսել էր հետապնդել իրեն, հետո գետնին էր տապալել եւ սկսել խեղդել: Պաշտպանվելիս ինժեներն անզգուշաբար կծել էր հարձակվողի քիթը:

Դատարանը տղամարդուն մեղավոր է ճանաչել առողջությանը դիտավորյալ վնաս հասցնելու համար եւ երեք տարվա ազատազրկման դատապարտել՝ մեկ տարի պայմանական փորձնաժամկետով: Նա նաեու տուժածին  10 հազար ռուբլի կվճարի՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, փոխանցում է «Ռոսբալտը»: