Ռուսական Բիրոբիջան քաղաքում վթարային-փրկարարական ջոկատի աշխատակիցներից 1,5 ժամ է պահանջվել, որպեսզի փրկեն հասարակական զուգարանի անցքն ընկած կովին: Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի Հրեական ինքնավար մարզի(ՀԻՄ) ՆԳՆ պետական վարչության մամուլի ծառայությունը:

Այն պահին, երբ ԱԻՆ փրկարար ծառայություն օգնության խնդրանքի զանգ է ստացվել, կենդանին արդեն երկար ժամանակ փոսում էր: Դեպքի վայր են ժամանել ՀԻՄ վթարային-փրկարարական ջոկատի երեք փրկարարներ:

«Գնահատելով իրավիճակը՝ Ռուսաստանի ԱԻՆ աշխատակիցները որոշում են ընդունել կենդանուն ճոպաններով կապել ու փորձել են դուրս հանել փոսից: Կովը տանաջահար եղած էր թակարդում գտնվելու պատճառով, ուստի փրկարարներին չի դիմադրել: Քաշի հետեւանքով կենդանուն նրա սեփական ուժով դուրս հանել չի հաջողվել»,- նշվում է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Այնուհետ որոշում են ընդունել վերամբարձ կռունկ օգտագործել: